ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺ

Գլխավոր

Մեր մասին

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1995թ.-ին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մի խումբ ուսանողների և երիտասարդ իրավաբանների կողմից: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ստեղծման հիմնական նպատակն էր համախմբել նոր սերնդի
իրավաբանների ներուժը և աջակցել Հայաստանի կայացմանը՝ որպես անկախ, ժողովրդավարական, իրավական պետություն:

Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ Հիմնադրամը) հիմնադրվել և գրանցվել է 1992 թվականի մայիսին, Գերմանիայի Դաշնային Արդարադատության Նախարարության նախաձեռնությամբ։ Նախքան Հիմնադրամի ստեղծումը, Գերմանիայի Դաշնային

Արդարադատության Նախարարությանը հարցումներ անցկացրեց Կենտրոնական, Արևելյան ինչպես նաև Հարավ Արևելյան Եվրոպայի անցումային այն պետություններում, որոնք դիմել էին Նախարարությանը իրենց երկրներում նախատեսվող բարեփոխումների իրականացման հարցում օգնություն տրամադրելու խնդրանքով։


Գործունեություն

«Առևտրային արբիտրաժի զարգացումը Հայաստանում» ծրագիրն ուղղված է փոքր և միջին ձեռնարկատիրության շահերի պաշտպանությանը, որոնց գործունեության շրջանակները ներառում են ձեռնարկատիրական գործունեության բոլոր ոլորտները՝ արդյունաբերություն, ներքին և արտաքին առևտուր, գյուղատնտեսություն, ֆինանսական համակարգ և այլ ուղղություններ:


Ուսուցումներ

Երիտասարդ իրավաբաններին վեճերի լուծման այլընտրանքային եղանակների վերաբերյալ կրթելու նպատակով 2012թ.-ի հուլիսի 10-11-ը ծրագրի շրջանակներում Աղվերանում անցկացվել է երկօրյա ուսուցում Երևանի և Հայաստանի մարզերի իրավաբանների, փաստաբանների, ինչպես նաև ՀՀ Արևտրարդյունաբերական պալատի և Հայաստանի Արբիտրաժային դատարանի ներկայացուցիչների մասնակցությամբ:

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում