ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺ

Ծրագրի մասին

«Առևտրային արբիտրաժի զարգացումը Հայաստանում»

 

Արդի ժամանակներում մեծ կարևորություն է ձեռք բերել Հայաստանում առևտրային արբիտրաժի զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը քաղաքակիրթ տնտեսական հարաբերությունների զարգացման և տնտեսավարող սուբյեկտների շահերի պաշտպանության գործում:

«Առևտրային արբիտրաժի զարգացումը Հայաստանում» ծրագիրն ուղղված է փոքր և միջին ձեռնարկատիրության շահերի պաշտպանությանը, որոնց գործունեության շրջանակները ներառում են ձեռնարկատիրական գործունեության բոլոր ոլորտները՝ արդյունաբերություն, ներքին և արտաքին առևտուր, գյուղատնտեսություն, ֆինանսական համակարգ և այլ ուղղություններ:

Ծրագրի հիմնական նպատակն է, առանց անհարկի ձգձգումների կամ ծախuերի ծրագրի շահառուների համար կայացնել անկողմնակալ արբիտրաժային տրիբունալի կողմից վեճերի արդարացի լուծում, որը միաժամանակ հնարավորություն կընձեռի կողմերին` ազատ իրենց միջև վեճերի լուծման ընթացակարգի շուրջ համաձայնություն ձեռք բերելու:

Ծրագրի երկրորդ նպատակն է նպաստել Հայաստանում առևտրային արբիտրաժի և վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացմանը` իրավաբաններին, փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներին վեճերի լուծման այլընտրանքային եղանակների վերաբերյալ կրթելու, համապատասխան ուղեցույցերի, վարքագծի կանոնակարգի և դատավարության կարգի հաստատման միջոցով, որը թույլ կտա փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին լուծել ծագող վեճերը այլընտրանքային եղանակներով: Դրանց կիրառումը այս դեպքում նույնպես հեշտացնում և արագացնում է վեճերի լուծման գործընթացը և թույլ է տալիս կողմերին խնայել միջոցներ և ժամանակ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գիտելիքի շրջանառությունը կարող է բիզնեսին հաղորդել հստակ առավելություններ՝ ինովացիոն նախաձեռնությունների ներդրման միջոցով, ապա այս կենսագործելի է, եթե կրթությունը և բիզնեսն աշխատեն միասին, ինչպես որ ցույց է տալիս աշխարհի առաջավոր փորձը:  Այս կապակցությամբ, 2012թ.-ի հուլիսի 10-11-ին Աղվերանում

Գերմանիայից հատուկ ժամանած փորձագետների կողմից անցկացվեց երկօրյա ուսուցում` նվիրված առևտրային արբիտրաժի գործունեությանը: Ուսուցմանը մասնակցեցին 16 մասնագետներ, որոնց շարքում էին իրավաբաններ, փաստաբաններ, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ Արևտրարդյունաբերական պալատից և Հայաստանի Արբիտրաժային դատարանից:

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում