ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺ

Կազմակերպիչներ

Միջազգային իրավական համագործակցության Գերմանական ֆոնդ (www.irz.de)

 

Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ Հիմնադրամը) հիմնադրվել և գրանցվել է 1992 թվականի մայիսին, Գերմանիայի Դաշնային Արդարադատության Նախարարության նախաձեռնությամբ։ Նախքան Հիմնադրամի ստեղծումը, Գերմանիայի Դաշնային Արդարադատության Նախարարությանը հարցումներ անցկացրեց Կենտրոնական, Արևելյան ինչպես նաև Հարավ Արևելյան Եվրոպայի անցումային այն պետություններում, որոնք դիմել էին Նախարարությանը իրենց երկրներում նախատեսվող բարեփոխումների իրականացման հարցում օգնություն տրամադրելու խնդրանքով։

Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի կենտրոնական գրասենյակը գտնվում է Բոննում։ Գրասենյակի ավելի քան 45 հոգուց կազմված անձնակազմը ծրագրեր է իրականացնում մոտ 30 երկրներում։ 2009 թվականից գործում է նաև հիմնադրամի բեռլինյան գրասենյակը:

Հիմնադրամը գործընկեր երկրներին օժանդակում է անկախ և արդյունավետ գործող դատական մարմինների, այդ թվում նաև դատավարական իրավունքի հաստատությունների, ստեղծման գործում, ինչպես նաև այդ երկրների ներքին օրենսդրությունը Եվրոպական Միության օրենսդրության հետ  համապատասխանեցման  գործում։

«Առևտրային արբիտրաժի զարգացումը Հայաստանում» ծրագիրը իրականացվել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի աջակցությամբ:

 

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպություն (www.ayla.am)

 

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ստեղծվել է 1995թ.-ին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մի խումբ ուսանողների և երիտասարդ իրավաբանների կողմից: Այն ՀՀ արդարադատության նախարարությունում, որպես հասարակական կազմակերպություն, գրանցվել է 1995թ. մարտի 14-ին։ 1997թ.-ի մայիսի 23-ին, 1999թ.-ի դեկտեմբերի 14-ին և 2002թ.-ի դեկտեմբերի 27-ին վերագրանցվել է:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ստեղծման հիմնական նպատակն էր համախմբել նոր սերնդի իրավաբանների ներուժը և աջակցել Հայաստանի կայացմանը, որպես անկախ, ժողովրդավարական, իրավական պետություն: Հիմնադրվելուց հետո Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ակտիվորեն ներգրավվեց Հայաստանի հասարակական կյանքում, նպատակ ունենալով իրականացնել իր առջև դրված խնդիրները: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի առաջին գործունեությունը նվիրված էր Հայաստանի օրենքների պարզաբանումներին և քարոզչությանը, որից հետո կազմակերպությունը իրականացրեց ծրագրեր` ուղղված հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտի ստեղծմանը, ինչպես նաև` հասարակական կազմակերպություններին իրավական աջակցության ցուցաբերմանը: Այնուհետև, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ծրագրերն ուղղվեցին սոցիալապես անապահով բնակչությանը անվճար իրավաբանական ծառայությունների մատուցմանը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը:

«Առևտրային արբիտրաժի զարգացումը Հայաստանում» ծրագիրը իրականացվել է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից:

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում