ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺ

Հաշվետվություն

«Առևտրային արբիտրաժի զարգացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում իրավաբանների և փաստաբանների համար կազմակերպված ուսուցումների հաշվետվություն

Ծրագրի շրջանակներում 2012թ.-ի հուլիսի 10-11-ին, հաստատված ժամանակացույցին համապատասխան, Աղվերանում անցկացվեց երկօրյա ուսուցում` նվիրված առևտրային արբիտրաժի գործունեությանը: Դրանց նպատակն էր՝ մասնակիցներին ծանոթացնել ծրագրի շրջանակներում իրականացվելիք աշխատանքներին, այդ ոլորտի հայաստանյան օրենսդրությանը և միջազգային փորձին, ինչպես նաև արբիտրաժային տրիբունալներում արբիտրների ու հաճախորդների ներկայացման և բանակցությունների վարման հմտություններին: Ուսուցմանը մասնակցեցին 16 մասնագետներ, որոնց շարքում էին իրավաբաններ, փաստաբաններ, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ Արևտրարդյունաբերական պալատից և Հայաստանի Արբիտրաժային դատարանից:

 

Մասնակիցներին կարելի բաժանել հետևյալ խմբերի.

 
Իրավաբան 9 հոգի 56.25%
Փաստաբան 7 հոգի 43.75%
Ընդամենը 16 հոգի 100%
 

Ուսուցումները անց են կացվել Գերմանիայից հատուկ ժամանած փորձագետներ Պրոֆեսոր Ֆրեդերիխ Ռոզենֆելդը և Դոտկոր Ռուտ Մոշչը: Վերջինս հանդիսանում է Իրավական հաշտարարի գերմանական ինստիտուտի փաստաբան, արբիտր: Դասընթացները անցկացվել են ինտերակտիվ մեթոդներով: Մասնավորապես՝ նյութը մատուցվել է ներկայացման միջոցով, տեղի են ունեցել քննարկումներ, կատարվել են խմբային քննարկումներ: Դասընթացի սկզբում մասնակիցները ներկայացրել են իրենց ակնկալիքները, ծանոթացել ուսուցման նպատակներին ու խնդիրներին: Այնուհետև դասավանդողները ներկայացրել են նյութերը` ըստ օրակարգի: Ուսուցման վերջում դասավանդողները ամփոփել են դասընթացը, մասնակիցներին տրամադրել սեմինարի նյութերը, և հանձնել մասնակցության հավաստագրեր:

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում